Հոդվածներին ներկայացվող պահանջները
Հոդվածները կարելի է ներկայացնել հայերենով, ռւոսերենով և անգլերենով: Տեքստի տառատեսակը. հայերենը՝ Sylfaen (տառաչափը 10), ռուսերենըևանգլերենը՝ Times New Roman (տառաչափը 11), տողերի հեռավորությունը՝ 1, էջի ֆորմատը` A4 (210x297 մմ) , աշխատանքայինդաշտը` 165x252 մմ, լուսանցքները. ձախից` 25մմ, վերևից` 20մմ, աջից` 20մմ, ներքևից՝ 25մմ:
1-ին էջի վերին տողում գլխատառերով և ստվերապատված, հոդվածի տեքստի լեզվով նշվում են՝ միջազգային դասիչը, հանդեսի լրիվ անվանումը, հապավումը (փակագծերում), տարեթիվը, հատորը և համարը՝ (ամբողջ տողը՝ հաստ (bold) 9 տառաչափով): Մեկ տող ներքև, ձախ անկյունում տրվում էՀՏԴ –ն (УДК)՝ ըստ ընդունված ստանդարտի, առնվազնվեցանիշթվով, իսկաջանկյունում՝հոդվածիբաժինը՝գլխատառերով (ամμողջտողը՝ bold, 11 տառաչափով):
Մեկ տող ներքև, տողի մեջտեղում տրվում են հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը(ները) (փոքրատառ, bold, 11 տառաչափով): Երկու տող ներքև, տողի մեջտեղում տրվում է հոդվածի վերնագիրը (գլխատառերով, bold, 12 տառաչափով), իսկ 2 տող ներքև, հոդվածի տեքստի լեզվով՝ համառոտագիրը (аннотация), 5 հատ առանցքային բառերով (բոլորը՝ մինչև 8 տող ծավալով, շեղատառերով (Italic), 10 տառաչափով): Համառոտագրից 2 տող ներքև: Պարբերությունները սկսվում են նոր տողից՝ 10 մմ ներսից:
Նկարները և աղյուսակները տեղադրվում են տեքստում այդ մասին նշում կատարելուց հետո, նույն կամ հաջորդ էջում և ունեն միջանցիկ համարակալում: Նկարի գրաֆիկական դաշտը հնարավորին չափ անհրաժեշտ է բեռնաթափել ավելորդ նշանակումներից և բացատրություններից, որոնք տեղափոխվում են նկարատակ արտահայտություն (Italic, 9 տառաչափով): Կոորդինատային առանցքների վրա պարտադիր է հԼ համակարգով ընդունված՝ մեծությունների չափողականությունների ներկայացումը (բացի տեսական կորեր կամ հարաբերական մեծություններ պարունակող գրաֆիկական նյութերից):
Աղյուսակները պետք է ունենան վերնագրային բացատրություններ և համարակալում, որոնք տրվում են Italic, 9 տառաչափով, իսկ աղյուսակի գլխամասի սյունակները՝ մեծությունների չափողականություններով: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը: Աղյուսակի մի հատվածը հաջորդ էջ տեղափոխելու դեպքում պարտադիր է սյունակների համարակալումը, որը կրկնվում է տեղափոխված աղյուսակի հատվածի գլխամասում: Հաջորդ էջը կամ ներքև տեղափոխված աղյուսակի հատվածի վրա նշվում է՝ … Աղյ. …- ի շարունակությունը… (Italic, 9 տառաչափով):
Բոլոր տեղերում (համառոտագիր, տեքստ, նկար, աղյուսակ) չափողականությունները տրվում են Italic, 10 տառաչափով:
Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft Equation, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով և մեջտեղում, իսկ հիմնականները նաև համարակալվում են նույն էջի աջանկյունում՝ փակագծերի մեջ: Ցանկալի է բանաձևերում կոտորակային արտահայտությունները ձևավորել a/b կամ ab-1 տիպի սիմվոլներով:
Հոդվածում օգտագործած գրական աղբյուրները, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում և տեքստում նշվեն՝ [1], [2],… տեսքով:
Հոդվածի վերջնամասից երկու տող ներքև, մեջտեղում նշվում է՝ Գրականություն արտահայտությունը (փոքրատառ, bold, 11 տառաչափով) և ըստ ընդունված ստանդարտի, 10 տառաչափով տրվում է գրականության ցանկը, որում հեղինակի(ների) Ազգանունը Ա.Հ.-ն կամ առաջին բառը ձևավորվում էbold, 10 տառաչափով: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել 6-8 անվանումից ոչ ավելի արդի հրատարակումներ:
Մեկ տող ներքև տրվում են հոդվածի ներկայացման ամսաթիվը և տարեթիվը:
Տեքստի վերջում, երկու տող ներքև հոդվածի տեքստի հետ չհամընկնող երկու այլ լեզուներով նույն ձևով կրկնվում է հոդվածի գլխամասը՝ հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը, հոդվածի վերնագիրը և համառոտագիրը:
Մեկ տող ներքև տրվում են հոդվածի հեղինակի(ների) Ազգանուն(ներ), Անուն, Հայրանունը, գիտ, աստիճանը, գիտ. կոչումը, կազմակերպության համառոտ անվանումը (փակագծերում) և հեռախոսների համարները:
Հոդվածը պարտադիր գրախոսվում և ներկայացվում է բնագավառի հայտնի մասնագետի կողմից, որը ձևակերպվում է խմբագրության մշակած ձևաթերթի համաձայն:
Հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 8 էջը: Ժողովածուի ձևավորումը և հավաքումը հեշտացնելու նպատակով հեղինակներին առաջարկվում է լրիվ օգտագործել հոդվածի վերջին էջի դաշտը:
Վերոհիշյալ պահանջները բավարարելուց հետո հոդվածը՝ A4 ֆորմատի վրա, տպված 2 օրինակով և գրված 3.5 ֆորմատի սկավառակով ներկայացվում է ժողովածուի պատասխանատու քարտուղարին:
Հոդվածի վերջնական խմբագրումը հեշտացնելու նպատակով առաջարկվում է ներկայացվող օրինակներից մեկի տեքստը տպագրել 12 տառաչափով և տողերի 1,5 հեռավորությամբ:
Խմբագրական խորհուրդն իրավունք ունի պահպանել տերմինաբանական ընդունված նորմերը, կրճատել պարզունակ, կրկնվող և հանրահայտ նյութերը և վերջնական խմբագրել հոդվածները: Խորհրդի կողմից հրատարակման չերաշխավորելու դեպքում հոդվածի մեկ օրինակը մնում է խմբագրությունում: